ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Հարբեցող Ալիևը տարածաշրջանը վերջնականորեն կվերածի՞ վառոդի պայթող տակառի, թե՞…

Հարբեցող Ալիևը տարածաշրջանը վերջնականորեն կվերածի՞ վառոդի պայթող տակառի, թե՞…
14.11.2014 | 00:49

Առանց ավելորդ զգացմունքայնության արձանագրենք այն պատճառա-հետևանքային գործոնները, որով նախորդ օրը, երբ Ադրբեջանում էր Իրանի նախագահը, երբ Ադրբեջանը Հունգարիայի (այն Հունգարիայի, որը ադրբեջանական նավթադոլարների դիմաց արտահանձնեց կացինը ձեռքին պտտվող Սաֆարովին) վարչապետ սաֆարովասեր Օրբանի հետ համագործակցության պայմանագրեր էր կնքում, նույն օրը Ադրբեջանն արեց այնպիսի քայլ, որը հղի է նույնքան անկանխատեսելի հետևանքներով, եթե միջազգային հանրությունը չզսպի փրփուրն ու կրակը բերանն առած հարբեցողի ահագնացող «белая горячка»-ն:
Ի դեպ, այդ «белая горячка»-ն և տարածաշրջանը վառոդի պայթող տակառի վերածվելու վտանգը մշտապես առկա են, քանի դեռ միջնորդներն ու միջազգային պատասխանատուները խուսափում են իրերն իրենց անունով կոչելուց, իրական մեղավորին մատնացույց անելուց, կարգի հրավիրելուց և շարունակում են «ընդհանրական» թոթովախոսություն բանեցնել` մի դեպքում նավթադոլարներից կախվածության, մյուս կողմից` իրենց այսրոպեական քաղաքական շահերի պատճառով:
Ինչո՞վ է բացատրվում Ալիևի «ֆյուրերյան» աննախադեպ վարքագիծը, որը, եթե չլինեին հայկական կողմի շրջահայացությունն ու զսպվածությունը, կարող էր դառնալ կայծ ու պայթեցնել առանց այն էլ ահավոր պայթյունավտանգ Մերձավոր Արևելքը… իր դառը հետևանքներով հանդերձ:
Այսպիսով.
ա) Ալիևը փորձում էր վերադարձնել Փարիզում բանակցային սեղանի մոտ «դրսևորած» իր «կառուցողական» մոտեցումը` ջուր լցնելով ռուսական ջրաղացի վրա: Երբ «հավաստեց», որ կոնֆլիկտը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով:
Մի անգամ էլ նա այդպես վարվեց Սոչիում տեղի ունեցած բանակցությունից հետո, երբ կիսատ թողեց այն, վերադարձավ ու դիվերսիա իրականացրեց:
Սակայն «հարբեցողի» անախորժ օրվա արածը խիստ աննախադեպ էր. գուցե սթափվելուց հետո իրեն բացատրեն (և՛ մեր զինված ուժերը, և՛ այլք), թե հարբած ժամանակ ինքն ինչի հետ է խաղացել:
բ) «Ռուսական ջրաղացը», ինչպես օգոստոսին, այնպես էլ այսօր, երբեք ու երբեք դեմ չէ, որ լարվի իրադրությունը, և ժանդարմի իր դերակատարությամբ «խաղաղեցնի» հարբեցողին, ևս մեկ անգամ ցուցանելով ալամ աշխարհին, որ ինքն է իրադրության տերը Հարավային Կովկասում, և իրեն հաջողվում է իրադրությունը պահել իր վերահսկողության տակ:
գ) «Հարբեցողն» էլ իր հերթին փորձեց ցուցադրել Իրանի նախագահին, որն այդ օրը պաշտոնական այցով գտնվում էր Ադրբեջանում, որ տարածաշրջանի վերաձևավորման դեպքում Իրանը եթե «տարածքային ամբողջականության» հարցեր փորձի լուծել Ադրբեջանի «հյուսիսային» մասում, իրենք «խոցողն» են:

Իրանի՞ն… որին անգամ ԱՄՆ-ը չի կարողանում «խոցել»: Ինչևէ:
դ) Պակաս կարևոր խնդիր չէ նաև «Իսլամական պետության» հանգամանքը: Չի բացառվում, որ ռուս-ադրբեջանական դաշինքը տարածաշրջանում նոր «միավորների»` խաղի մեջ չմտնելու խնդիր է լուծում: Գաղտնիք չէ` Իսլամական պետության «գոյությամբ» է հենց «պայմանավորված» աշխարհում նավթի գների անկումը, որն առաջին հերթին սպառնում է Ռուսաստանին և, իհարկե, Ադրբեջանին: Չհաշված, որ առաջնորդ կորցրած ԻՊ-ն դանդաղորեն դեպ Հարավային Կովկաս է շարժվում: Հայկական ուղղաթիռի «խոցմամբ» հասկացնում են, որ իրենք պատրաստ են շատ բանի:
ե) ՈՒ այդ ամենին էլ երբ գումարում ես Ադրբեջանի ներքին իրավիճակը, ընդդիմության նախորդ օրվա բազմամարդ միտինգը, Ալիևի հրաժարականի պահանջը, Ադրբեջանում մարդու իրավունքների հարցում միջազգային հանրության լուրջ տագնապը, ապա հասկանալի է դառնում, որ Ալիևը ռևանշի պետք է գնար վերը թվարկված բոլոր հարցերը «փաթեթով» կարգավորելու համար, որովհետև վերջին հաշվով, որքան էլ Ռուսաստանը «պահի» հարբեցողի թիկունքը, զենք վաճառի նրան, «անվերապահ» կողքին կանգնել չի կարող, մանավանդ որ Հայաստանը ՀԱՊԿ-ի, առաջիկայում` ԵԱՏՄ անդամ է, և ամբողջովին «լքել» Հայաստանին, թերևս «դժվարանա»:
Այնպես որ, հարբեցողն ու իր «Այզրբայջանը», բոլոր դեպքերում, դեռ մենակ կմնան իրենց խելագարության հետ:
Իսկ մենք մեր հույսը պետք է մեր ու մեր Աստծու վրա դնենք:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1377

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ